Վրաստանում հնարավոր է արգելվի հարսանիքների և հոգեհացերի անցկացումը

Վրաստանում հնարավոր է արգելվի հարսանիքների և հոգեհացերի անցկացումը

Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսի հետ կապված հնարավոր է, անհրաժեշտ դառնա գործարկել լրացուցիչ սահմանափակումներ:

Ինչպես հայտարարել է Պաատա Իմնաձեն, բնակչությունը պետք է պատրաստվի, որ սահմանափակումները կավելանան:

«Մենք կառավարությանը տվել ենք հանձնարարական, որ կգա պահ, երբ անհրաժեշտ կլինի գործարկել ավելի շատ սահմանափակումներ: Օրինակ, առաջին հերթին, 100 հոգանոց հարսանիքները, հոգեհացերը: Մենք պետք է դրան նախապես լինենք պատրաստ, որ կառավարությունը հնարավոր է արգելի մեծ հավաքույթները»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն:

Նրա խոսքով, ամեն բան կախված կլինի իրավիճակից:

«Մենք չենք ցանկանում հասնել այն իրավիճակին, ինչպիսի վիճակում հայտնվեցին եվրոպական որոշ երկրներ և դրանից հետո դիմեցին նման միջոցառումների: Ամեն բան կախված կլինի համաճարակային իրավիճակի զարգացումից»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն:

1tv.ge