Թուրքերը վրացիներին են նվիրում հայկական մշակույթի հուշարձանները. Մշակույթի նախարարությունը շարունակում է լռել

Թուրքերը վրացիներին են նվիրում հայկական մշակույթի հուշարձանները. Մշակույթի նախարարությունը շարունակում է լռել

Հայաստանի մշակույթի նախարարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում մշակութային ժառանգությանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այդ մասին այսօր՝ մայիսի 26-ին հայտարարել է Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանը:
«Մասնավորապես, խոսքը 2011թ. Թուրքիայում 300 հայկական հուշարձանները վրացական ճանաչելու մասին է: Դրանց թվում են պատմական տայք նահանգի Օշքվանք, Բանակ եւ Իշխան տաճարները: Առ այսօր հայկական իշխանությունները չեն արձագանքել»,- նշել է նա:
Գրող Վահան Տեր-Ղազարյանը նշել է, թե Անկարան շարունակում է հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն: Նրա խոսքով, Թուրքիան նաեւ նպատակ ունի լարվածություն մտցնել հայ-վրացական հարաբերություններում: «Սակայն կողմերը չպետք է ենթարկվեն այդ սադրանքին, հակառակը թեման պետք է քաղաքական հարթությունից տեղափոխենք գիտական հարթություն»:
Նախօրեին նիստ է գումարվել, որի ընթացքում առաջարկվել է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ ներգրավելով նաեւ օտարերկրյա փորձագետների, որը կզբաղվի մշակութային ժառանգության միասնական բազայի ստեղծմամբ:
Նշենք, որ Տայքը Մեծ Հայքի 14-րդ, հյուսիս-արեւմտյան նահանգն է, Ճորոխ գետի ավազանում:

Լուրեր Հայաստանից – NEWS.am



Opinion, pooling and voting