Այսօրվանից, երեք ամսվա ընթացքում «Սաքարթվելո » բանկի այն սպառողները, որոնք պետք է վճարեն վարկի սպասարկման գումարը, կկարողանան մինչև մայիսի վերջը ներառյալ հետաձգել ամենամսյա վճարը,- այս մասին տեղեկություն է տարածում «Սաքարթվելո» բանկը:
«Սաքարթվելո» բանկը սպառողի շահերը հաշվի առնելով, որպես սպառողին միտված բանկ, հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հասարակական վայրերում ժողովրդի հոսքը նվազեցնելու համար, «Սաքարթվելո» բանկը սպառող ֆիզիկական անձանց առաջարկում է վարկային պարտականությունների եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան:
Այսօրվանից, երեք ամսվա ընթացքում, այն սպառողները, որոնք պետք է վճարեին վարկի սպասարկման գումարը, կկարողանան մինչև մայիսը ներառյալ հետաձգել իրենց ամենամսյա վճարումը:
Եթե սպառողը ցանկանում է սովորական ռեժիմում շարունակել վճարել, ապա պետք է կապ հաստատի 2 444 444 հեռախոսահամարին»,- նշված է «Սաքարթվելո» բանկի հայտարարության մեջ:
«TBC բանկը» ֆիզիկական անձանց և որոշ տիպի բիզնեսներին վարկերի վճարման համար առաջարկում է եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան:
Այս մասին նշված է բանկի հայտարարության մեջ:
«Կայացրել ենք որոշում, որ բոլոր ֆիզիկական անձինք, միկրո, փոքր և միջին բիզնեսի փոխառուները և նաև բոլոր բիզնեսները, որոնք գործում են տուրիստական, սննդի և այնպիսի ոլորտներում, որոնք բնութագրվում են հասարակական վայրերով, առաջարկել վարկի վճարման եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան»,- նշված է հայտարարության մեջ:
Բանկը մեկնաբանում է, որ արտոնյալ ժամանակաշրջանը վերաբերում է ինչպես մայր գումարին, այնպես էլ՝ տոկոսագումարին:1tv.ge