«Ես սիրում եմ ուսուցչի մասնագիտությունը », – Ծովիկ Մկրտչյան

«Ես սիրում եմ ուսուցչի մասնագիտությունը », – Ծովիկ Մկրտչյան

Ծովիկ Մկրտչյանը ծնվել է 1956 թ-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում: Ավարտել է տեխնիկական մանկավարժական արդյունաբերական ինստիտուտը:

1974 թվականից աշխատել է Փոկա գյուղի դպրոցում և ավելի քան 40 տարի դասավանդել նկարչություն և արվեստ:

«Կցանկանայի կրկին աշխատել ուսուցիչ դպրոցում: Ես սիրում եմ իմ աշակերտներին,առարկան եւ դպրոցը: Եթե ​​ երկրորդ անգամ հնարավորություն ունենայի ընտրելու մասնագիտություն, նորից կընտրեի ուսուցչի մասնագիտությունը: Երեք տարի առաջ առողջական խնդիր ունեի, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո անմիջապես գնացի դպրոց: Սերը դեպի դպրոց եւ աշակերտները ուժ տվեցին արագ վերականգնել առողջությունս: Ես երբեք չեմ հոգնել իմ աշխատանքից », – ասում է Ծովիկը:

Թոշակի անցնելուց հետո Ծովիկը զբաղվում է նաև թոռների խնամքով, տնային տնտեսությամբ , բրդյա գուլպաներ եւ բռնիչներ է գործում:

Ծովիկը նաև հավելեց, որ մեծ պատիվ է ուսուցիչ լինելը, նախկինում ուսուցիչի աշխատանքը գնահատվում էր ավելին, քան հիմա: Ծովիկը երեք որդի և չորս թոռ ունի:

Լրացուցիչ մանրամասները մեր զրույցում.