Նինոծմինդայի քաղաքապետարանը կաշխատի հեռակա կարգով

Նինոծմինդայի քաղաքապետարանը կաշխատի հեռակա կարգով

Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը անցել է հեռակա աշխատանքի կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Նա իր գործունեությունն իրականացնելու է քաղաքապետարանի շենքում, բայց քաղաքացիների հետ շփվելու է բջջային հեռախոսի և ինտերնետի միջոցով: Մարտի 12-ից Նինոծմինդայի տեղական իշխանությունը փոխեց քաղաքացիներին ընդունելու պայմանները:

Պաշտպանվելու համար դիմումների գրանցումը և ընդունումը իրականացվում է երկրորդ հարկի նախասրահում:

«Մենք շփվելու ենք քաղաքացիների հետ հեռախոսազանգերի և հաղորդագրությունների միջոցով: Հետևաբար մենք մեր աշխատանքները կկատարենք հիմնականում էլեկտրոնային տեսքով: Այնուամենայնիվ, եթե կարիք լինի, մենք մարդկանց կընդունենք: Քաղաքապետարանում ավելի հաճախ կիրականացնենք ախտահանման աշխատանքներ », – ասաց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:

Նշենք նաև, որ նման որոշում է կայացվել Բորժոմիի քաղաքապետարանում: