Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը ժամանել է Երեւան։
Իսպանացի մասնագետը մարտի 13-ին պետք է մասնակցեր ասուլիսի, սակայն կորոնավիրուսի տարածման հետեւանքով լրագրողների հետ հանդիպումը չեղարկվել է։
Կապարոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը՝ 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը:
Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին իսպանական Ուտրետա քաղաքում։
Հայտնի է Բիլբաոյի «Աթլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։
Խոակին Կապարոսի մարզչական կարիերան
«Սան Խոսե Օբրերո» (Իսպանիա) – 1981-1984
«Կամպիլյո» (Իսպանիա) – 1984-1986
«Մոտիլյա» (Իսպանիա) – 1986-1989
«Կաստիլե-Լա Մանչա» (Իսպանիա) – 1989-1990
«Խիմնաստիկո Ալկասար» (Իսպանիա) – 1990-1992
«Կոնկենսե» (Իսպանիա) – 1992-1993
«Մանսանարես» (Իսպանիա) – 1994-1995
«Մորալո» (Իսպանիա) – 1995-1996
«Ռեկրեատիվո» (Իսպանիա) – 1996-1999
«Անդալուսիա» (Իսպանիա) – 1998-2000
«Վիլյառեալ» (Իսպանիա) – 1999
«Սևիլիա» (Իսպանիա) – 2000-2005
«Դեպորտիվո» (Իսպանիա) – 2005-2007
«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) – 2007-2011
«Նյուշատել Քսամաքս» (Շվեցարիա) – 2011
«Մալյորկա» (Իսպանիա) – 2011-2013
«Լևանտե» (Իսպանիա) – 2013-2014
«Գրանադա» (Իսպանիա) – 2014-2015
«Օսասունա» (Իսպանիա) – 2016-2017
«Ալ Ահլի» (Քաթար) – 2017
«Սևիլիա» (ԺՊ) (Իսպանիա) – 2018
«Սևիլիա» (ԺՊ) (Իսպանիա) – 2019
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր փետրվարի 12-ից։ ՀՖՖ-ն խզել էր Աբրահամ Խաշմանյանի պայմանագիրը։
Նախատեսված է, որ այս ամիս ազգային թիմը պետք է անցկացնի երկու արտագնա ընկերական հանդիպում Ուզբեկստանի (մարտի 26) եւ Ղազախստանի (մարտի 30) հետ, սակայն մեծ է հավանականությունը, որ այդ խաղերը եւս կչեղարկվեն։ sport.news.am