Փարվանա գյուղն իր հոգսերով

Փարվանա գյուղն իր հոգսերով

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղը գտնվում է Նինոծմինդայց 38 կմ հեռավորության վրա, Փարավանա լճի հարավային մասում ՝ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի մայրուղու վրա:

Ներկայումս գյուղում ապրում է 80 ընտանիք: Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Գյուղն ունի իննամյա դպրոց, մարզասրահ և արարողությունների տուն: Գյուղի հիմնական խնդիրներն են մանկապարտեզի և բնական գազի բացակայությունը: Բնակիչները նշել են, որ գյուղի մի մասը ձմռանը ջուր չի ունենում: Աշխատանքի բացակայության պատճառով երիտասարդները գումար վաստակելու համար մեկնում են արտագնա աշխատանքի:

Բնակիչները, բացի անասնապահությունից, զբաղվում են նաև ձկնորսությամբ: Նրանց խոսքով ՝ ձկնորսությունը ծանր և ռիսկային աշխատանք է:

«Անցյալ տարի գյուղատնտեսությունը անարդյունավետ էր: Կաթ չկար իսկ խոտը գնել էինք: Կաթը հանձնում ենք կամ պանիր պատրաստում: Մեկ լիտր կաթը վաճառվում է մեկ լարիով իսկ սեզոնին այն արժի 80 թեթրի », – ասում է Փարվանա գյուղի բնակիչը:

Բնական գազի բացակայության պատճառով բնակիչները տաքանում են վառարաններվ և օգտագործում գազի բալոններ, ինչը, նրանց կարծիքով, թանկ է: Նրանք, ովքեր պանիր են պատրաստում, օգտագործում են մոտ 8 բալոն, իսկ մեկ բալոնն արժե 30 լարի:

Այս տարվա գյուղական ծրագրի համաձայն, գյուղին տրամադրվում է 10,000 լարի, որով բնակիչների որոշմամբ պետք է փոխեն խմելու ջրի պողպատից խողովակները: Այս տարի մանկապարտեզի կառուցման համար տեղական բյուջեից հատկացվել է 140,000 լարի, իսկ գիշերային լուսավորության համար նախատեսված է մոտ 12,000 լարի:

Գյուղում հողի խնդիր կա: Նորապսակները, ովքեր սկսում են ծնողներից առանձին ապրել, չունեն իրենց հողամասերը:

Գյուղում կա «Քարավան-Սարայ», որը XIII – XIV դարի պատմական հուշարձան է: Վերջինիս գոյությունը խոսում է այն մասին, որ այստեղ գտնվել է ճանապարհ, որը Վրաստնաը միացրել է Մերձավոր Արևելքին: