Սահակաշվիլի. Ես իմ տատիկին թողել եմ առանց եկամուտի

Սահակաշվիլի. Ես իմ տատիկին թողել եմ առանց եկամուտի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստիպել է իր տատիկին անհատույց ձեւակերպել ռեստորաններից մեկում ունեցած 15 տոկոս փայաբաժինը: Այդ մասին Սահակաշվիլին պատմել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
«Նախագահ լինելու ժամանակ ես պարզեցի, որ իմ պապ Գիվին տատիս՝ Մզիա Ծերեթելիին թողել է ռեստորաններից մեկի 15 տոկոս փայաբաժին, եւ վրդովեցի: Կանչեցի տատիս, ով շատ ակտիվ կին է եւ ում շատ սիրում եմ, ձայնս բարձրացրի եւ ասացի՝ ինչպե՞ս կարող է նախագահի տատը ռեստորանում փայաբաժին ունենալ: Նա արդարացավ, թե պապս է թողել:
Իմիջիայլոց, նա ինքը նեղացավ ինձնից, հարցրեց, թե գիտեմ՝ ինչպես է ապրել այս տարիներին: Իսկ այդ ռեստորանից նա ամսական 2 հազար լարի (մոտ 1140 դոլար) եկամուտ ուներ, որով եւ ապրում էր: Նա ճիշտ է, ես երբեք իրեն գումար չեմ տվել: Վերջնարդյունքում ես ստիպեցի բաժինը ձեւակերպել ուրիշի անունով եւ թողեցի առանց եկամտի աղբյուրի: Այդպես ես վարվել եմ իմ բոլոր ազգականների հետ»,- նշել է Սահակաշվիլին, հաղորդումէ «Գրուզիա Online»-ը:

Լուրեր Հայաստանից – NEWS.am



Opinion, pooling and voting