Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի

Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսով զրուցել է հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ զրույցից հետո համատեղ որոշում է կայացվել՝ մարտի 14-ից սկսած՝ 10-օրյա ժամկետով դադարեցնել քաղաքացիների տեղաշարժը Վրաստան- Հայաստան և Վրաստան- Ադրբեջան ուղղություններով: Միևնույն ժամանակ, կողմերը պայմանավորվել են ապահովել տուն վերադառնալ ցանկացող իրենց քաղաքացիների անխափան մուտքը:
Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների համար:

Aliq.ge