Վրաստանի միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, մարտի 14-ից 15-ը Վրաստանում օդի ջերմաստիճանը կնվազի:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, վաղը և մյուս օրը սպասվում է անձրև, որոշ վայրերում ամպրոպ և քամի:
Մարտի 16-ից սառը և խոնավ օդի զանգվածի տարածման պատճառով, կտեղա անձրև, բարձրալեռ շրջաններում՝ ձյուն և ձնաբուք: Օդի ջերմաստիճանը կնվազի և կհասնի 6-11 աստիճանի:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, Թբիլիսիում մարտի 14-16-ին կտեղա անձրև, կփչի քամի: Մարտի 14-15-ին օդի ջերմաստիճանը կլինի 16-18 աստիճան, իսկ մարտի 16-ին՝ 9-11:
1tv.ge