Երկրի ներսում վարակի փոխանցման դեպք է արձանագրվել

Երկրի ներսում վարակի փոխանցման դեպք է արձանագրվել

Հիվանդությունների Վերահսկման Ազգային Կենտրոնի ղեկավար՝ Ամիրան Գամկրելիձեի տեղեկատվությամբ, գրանցվել է, այսպես կոչված, նոր կորոնավիրուսի երրորդական փոխանցման դեպք, որը տեղի է ունեցել շփման հետևանքով:

Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Ամիրան Գամկրելիձեն:

Ինչպես նա նշել է, ներկայումս Վրաստանում գրանցված է նոր կորոնավիրուսի 30 հաստատված դեպք:

«Այսօր 30 դեպք է: Այս նոր դեպքերը կապված են Իտալիայում տեղի ունեցած պատմության հետ: 30 դեպքերից երկուսը՝ կապված են Իրան մեկնելու հետ, իսկ մյուս դեպքերը՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են Իտալիայի հետ, որից 12-ուղևորության արդյունք են, իսկ 10-ը՝ շփման: Հիմա մենք ունենք այսպես կոչված երրորդական փոխանցման դեպք, այսինքն՝ շփումից: Երբ ունենք երրորդական կամ չորորդական փոխանցում, նշանակում է, որ մենք ունենք երկրի ներսում վարակի դեպքեր: Ներկայումս կարանտինում գտնվում են 314 մարդ, իսկ ինքնամեկուսացված են 1100 մարդ, և ես բոլորին կոչ եմ անում պահպանել երկրի սահմանած կանոնները», – ասաց Ամիրան Գամկրելիձեն:
1tv.ge