Սարփիի անցակետով տեղաշարժը կսահմանափակվի

Սարփիի անցակետով տեղաշարժը կսահմանափակվի

Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների համատեղ որոշմամբ ժամանակավորապես սահմանափակվում է տեղաշարժը Սարփի մաքսային անցակետով։

Վրաստանի կառավարության վարչակազմի տեղեկությամբ, սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին։

«Հատկանշական է, որ Թուրքիայի հետ տեղաշարժը կշարունակվի օդային ճանապարհով, ինչպես նաև Վալե և Կարծախի մաքսակետերով», – հայտարարում են կառավարության վարչությունից։