Խնգո Քաշանյան. Վաստակաշատ ուսուցիչը / Լուսանկարներ

Խնգո Քաշանյան. Վաստակաշատ ուսուցիչը / Լուսանկարներ

NOR ռադիոն այս անգամ ևս գնաց անցյալի ճանապարհներով, որոնց հատող խաչմերուկներից մեկում հանդիպեց վաստակաշատ ուսուցիչ Խնգո Քաշանյանին՝ փորձելով քամել նրա կերտած պատմությունն ու այն ներկայացնել ընթերցողին։

Խնգո Հովսեփի Քաշանյանը ծնվել է 1943 թվականի մարտի 4-ին  Բոգդանովկայի (ներկայում` Նինոծմինդա)  շրջանի Ժդանովական գյուղում, աշխատավորի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Կալինովկայի (ներկայում՝ Սամեբա) 7-ամյա ռուսական դպրոցում։

Դպրոցն ավարտելուց հետո 1959թ. ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ստեփանավան քաղաքի տեխնիկում՝ սովորելով անասնաբուժական բաժնում։ Չորս տարի սովորելուց հետո, 1963թ. վերադարձել է հայրենի Ժդանովական և անմիջապես անցել աշխատանքի Եֆրեմովկա գյուղի կոլտնտեսությունում, որպես անասնաբույժ։

Գրեթե մեկ տարի աշխատելուց հետո, նույն թվականի ավարտին զորակոչվել է Խորհրդային միության բանակ։ Երեք տարի ծառայել է Ռուսաստանի  Աստրախան քաղաքում։Խնգո Քաշանյանը բանակում ծառայելու տարիներին

Վերադառնալով հայրենի գյուղ կրկին ցանկացել է սովորել և ստանալ բարձրագույն կրթություն։ 1968թ. մեկնել է Ռուսաստան և ընդունվել Սարատով քաղաքի անասնաբուժական ինստիտուտ, որտեղ 6 տարի սովորել է հեռակա։ Սովորելուն զուգահեռ նաև աշխատել է։

Այդ տարիներին Խնգո Քաշանյանը կազմել է ընտանիք՝ ամուսնանալով Ալետա Գոմցյանի հետ։Խնգո Քաշանյանը կնոջ՝ Ալետա Գոմցյանի հետ

Նա ունի 3 երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։ Ապրում է որդու հետ, ով նույնպես հայրիկից և պապիկից ժառանգել է անասնաբուժության գիտելիքները։ Բժշկի գենը փոխանցվել է նաև թոռնիկներին, ովքեր սովորում են Թբիլիսիում, բժշկի մասնագիտությամբ։

Ուսուցչի կարիերան

1975 թվականին Ժդանովականի դպրոցը ունենալով ռուսերեն լեզվի մասնագետի պահանջարկ, տնօրեն Ստեփան Դումոյանի հրավերով Խնգո Քաշանյանը անցել է աշխատանքի, որպես ռուսերեն լեզվի ուսուցիչ՝ աշխատելով 1975-2019 թթ.։Ժդանովականի դպրոցի կոլեկտիվը 2000-ական թվականներին

Դպրոցում աշխատելու տարիներին եղել է սիրված և հարգված ուսուցիչ, միշտ եղել է խստապահանջ, հետևողական, պարտաճանաչ և վստահված մասնագետ։ Ինչպես ինքն է նշում. «Երբ տնօրենը աշխատանքային այցով մեկնում էր շրջկենտրոն դպրոցը վստահում էր ինձ»։

30 տարի կրթած ու դաստիարակած սերունդները մինչև այժմ հարգում և յուրահատուկ վերաբերմունք են ցուցաբերում իրենց արդեն ծերացած ուսուցչի հանդեպ։Խնգո Քաշանյանը աշակերտների, նախկին տնօրեն՝ երջանկահիշատակ Սպարտակ Թումասյանի եւ ֆիզիկայի նախկին ուսուցչուհի Գինո Մկոյանի հետ

Խնգո Քաշանյանը և ուսուցչի մասնագիտությամբ և անասնաբույժի մասնագիտությամբ ունի շուրջ 60 տարվա աշխատանքային փորձ։
Վաստակաշատ ուսուցիչը 2019 թվականի դեկտեմբեր ամսին, որպես թոշակառու, օրենքի համաձայն ինքնակամ հրաժեշտ տվեց հարազատ դպրոցին, ուսուցչական կոլեկտիվին և աշակերտներին։

«Ինձ համար դժվար էր լքել դպրոցը, որովհետեւ ես շատ եմ սիրել իմ աշխատանքը, բայց ինչ արած տարիներն արդեն անցյալում են, իսկ ես արդեն 77 տարեկան եմ» – նշեց Խնգո Քաշանյանը:

Նրա հետ զրուցելիս նկատեցինք, որ հայացքի ու աչքերի հեռուներում թափառում էր մի համեստ ու գեղեցիկ թախիծ, ում անունն էր Ալետա Գոմցյան, նա մահացել էր անժամանակ ու հանկարծակի մահով՝ չհասցնելով նույնիսկ վերջին խոսքը կիսել սիրելի ամուսնու հետ։

Մանրամասները՝ ստորեւ.