Կորոնավիրուսի վտանգի պատճառով, մարտի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի քաղաքացիների տեղաշարժը Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հարցը քննարկվել է Գիորգի Գախարիայի հրահանգով՝Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի կողմից՝հեռախոսազրույցի միջոցով:
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը , քննարկվել է այս տարվա մարտի 16-ից Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիների տեղաշարժի ժամանակավոր դադարեցման հարցը: Նշվել է, որ այս որոշումը համապատասխանաբար չի կիրառվի Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց հայրենի երկիր:
Սահմանափակումները չեն տարածվի բեռնափոխադրումների վրա », – նշվում է հաղորդագրության մեջ:
1tv.ge