Վրաստանում կփակվեն խաղատները

Վրաստանում կփակվեն  խաղատները

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը միջնորդություն է ներկայացրել՝ դադարեցնել նաև խաղատների գործունեությունը:

Վրաստանի վարչապետին կից խորհուրդը ճիշտ է համարում խաղատների, սլոտ-ակումբների ու տոտալիզատորների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել՝ փակ տարածքներում մեծ քանակությամբ մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով:

Միաժամանակ՝ խորհուրդը հորդորել է բիզնես ոլորտի գործատուներին՝ սոցիալական բարձր պատասխանատվություն ցուցաբերել ու ստեղծված իրավիճակի ֆոնին այնպես անել, որ նշված խորհրդատվությունները ազդեցություն չունենան աշխատակիցների աշխատավարձերի վրա:

Մարտի 15-ի դրությամբ Վրաստանում վարակի 30 հաստատված դեպք կա: Կարանտինում 439 մարդ, 64-ը ստացիոնարում՝ բժիշկների հսկողության տակ է:

Կանխարգելման միջոցառումների շրջանակում պետությունն արգելել է մասսայական հավաքները, մի շարք պետական գերատեսչություններ անցել են հեռահար աշխատառեժիմի, արձակուրդներ են բոլոր պետական ուսհաստատություններում, փակ են թատրոններն ու թանգարանները, չեղարկվել են մարզական միջոցառումները, կալանավայրերում արգելվել են տեսակցությունները, մեծ մասամբ չեն գործում ռեստորանները, գիշերային ակումբներն ու խաղատները:aliq.ge