Բանկային ոլորտի նախաձեռնություն՝ 3 ամսյա արտոնյալ ժամանակահատվածի հետ կապված:

Սաքարթվելոս բանկ`

Սաքարթվելոս բանկը, երկրում տեղի ունեցող իրադարձություններից ելնելով, որպես հաճախորդի հետաքրքրություններին կենտրոնացած բանկ, ստանձնում է նոր նախաձեռնություն:Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հասարակական մարդաշատ վայրերում մարդկանց հոսքը նվազեցնելու նպատակով, Սաքարթվելոս
բանկը հաճախորդներին՝ ֆիզիկական անձանց, վարկային պարտականությունների համար երեքամսյա վարկերի մարման զիջողական ժամանակահատված է առաջարկում:

Մարտի 13-ից, այն հաճախորդները, որոնք
պարտավոր են մարել վարկը, մենք տալիս ենք հնարավորություն 3 ամսվա ընթացքում, այսինքն մինչև հունիս, հետաձգել ամենամսյա վարձերը:
Այս պայմանները վերաբերվում են բոլոր տեսակի վարկերին՝ հիփոթեկային, սպառողական, ապառիկ, կրեդիտ քարտին: Վարկը մարվում է այն տարադրամով, հաճախորդը ստացել է վարկը:
Հաջորդ շաբաթվանից բանկը կսկսի աշխատել այս ուղղությամբ և քայլ առ քայլ տեղեկություններ կհաղորդի հաճախորդներին: Տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ չէ այցելել բանկ:
Եթե հաճախորդը ցանկություն չունի օգտվելու այս առաջարկությունից, հաղորդակցվելուց հետո, նա պետք է կապվի բանկիրի հետ, կամ զանգահարի մեր տեղեկատվական կենտրոն:
032 2 444 444

Թիբիսի բանկ
Ընդունեցինք որոշում, ըստ որի բոլոր ֆիզիկական անձանց՝ միկրո, փոքր և միջին բիզնես վարկառուի, ինչպես նաև բոլոր խոշոր բիզնես վարկառուների, ովքեր աշխատում են սննդի արդյունաբերությունում, որը գտնվում է հասարակական տարածքում, առաջարկում ենք վարկերի մարման զիջողական ժամկետ:
Վարկերի մարման ժամկետների 3 ամսյա հետաձգումը վերաբերվում է ինչպես հիմնական վարկային գումարին,
այնպես էլ տոկոսադրույքին:

Երկրում տեղի ունեցող իրադարձություններից ելնելով, Թիբիսի բանկը իր առաջարկություններով հեշտացնում է
մարդկանց և բիզնեսմենների կյանքը:
Հաճախորդները ժամանակին կստանան մանրամասն տեղեկություններ՝ կապված վարկերի մարման ժամկետների հետ:
Թիբիսի բանկը հաճորդ շաբաթվանից կսկսի մշակել վարկերի մարման հետաձգման գործընթացը:
Մանրամասն տեղեկություններ այս գործընթացի հետ կապված, հաճախորդները կստանան անհատապես:

Թիբիսին բոլոր հաճախորդների հետ կապ կհաստատի հեռակառավարման միջոցով, այնպես, որ նրանք տեղեկություններ ստանան առանց բանկ այցելելու, տեղի կունենա անհատական կոմունիկացիա:

Լիբերթի բանկ

Մենք այնտեղ ենք, որտեղ ձեզ ամենաշատն ենք պետք
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, հաճախորդների և համագործակցողների նկատմամբ հոգ տանելու, ինչպես նաև սպասարկման կենտրոններում հաճախորդների թիվը նվազեցնելու նպատակով ընդունեցինք ևս մեկ որոշում, ըստ որի բոլոր ֆիզիկական անձանց,ովքեր ունեն վարկային պարտավորություններ առաջարկում ենք 3 ամիս զիջողական ժամկետ:
Մարտի 13ից , առաջարկը տարածվում է ինչպես պետական նպաստ ստացող անձանց, այնպես էլ հետագա 3 ամսվա ընթացքում բոլոր տեսակի սոցիալական նպաստ ստացողների համար վարկային վճարումների ծառայությունները
ավտոմատ կերպով կհետաձգվեն:

Ինչպես նաև, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից , Լիբերթի բանկը հաշվի է առնում տուրիզմի ոլորտում, միկրո, փոքր և միջին բիզնեսի մարտահրավերները և այս ոլորտում գործող հաճախորդներին առաջարկում է ժամանակին, ճկուն և հարմարեցված պայմաններ:Երկուշաբթի օրվանից օգտվողներին անհատապես կտրամադրվի մանրամասն տեղեկություններ անհատույց նպաստների վերաբերյալ:

Հաճախորդի ցանկության դեպքում, առաջարկությունը հնարավոր է դադարեցնել Լիբերթի բանկոմատից, առանց բանկ այցելելու:
Ցանկացած հարցերի դեպքում դիմեք հեռակառավարման ծառայության կենտրոն: 032 255 55 00