
Թուրքիայի Քոնյա քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Լճում ձկնորսությամբ զբաղվող աֆղանն ու նրա ընկերը վիճաբանության են բռնվել տեղացու հետ։
Թուրքը մոտեցել է և աֆղանին ասել. «Դուք այստեղ կորոնավիրո՞ւս եք բերում»։ Այնուհետև վիճաբանություն է սկսել, որի ժամանակ Թուրքիայի քաղաքացի Ու.Գ.-ն դանակով հարվածել է Հաբիբուլլահին։
Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում։
Ըստ որոշ պնդումների՝ դանակահարողը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։shantnews.am