Դումբաձե-Պուշկին փողոցի մի հատվածը անանցանելի է տրանսպորտի համար

Դումբաձե-Պուշկին փողոցի մի հատվածը անանցանելի է տրանսպորտի համար

Դումբաձե փողոցը քաղաքի այն փողոցներից մեկն է, որը ամռանը հեղեղում են հորդառատ անձրևները, ձմռանը այն դառնում է սառցե սահադաշտ, իսկ գարնանը ՝ անանցանելի ճահիճ:

Բեռնատար Ford Transit մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել փողոց և խրվել ցեխի մեջ: Երկար չարչարանքից հետո վարորդին հազիվ հաջողվել է մեքենան ցեխից հանել:

Այս ճանապարհով երթեւեկող բոլոր վարորդներին ուղղված խնդրանք ՝ խուսափեք վերոնշյալ ճանապարհից երթեւեկելուց, որովհետեւ այստեղ անանցանելի է:

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի քաղաքապետարանի ավտոճանապարհների ասֆալտապատման եռամյա ծրագրում Դումբաձե փողոցը նախատեսվում է ասֆալտապատել այս տարի, այնուամենայնիվ, մինչ օրս այս աշխատանքների համար մրցույթ չի հայտարարվել: