Մարտի 18-ից արգելվելու է օտարերկրացիների մուտքը Վրաստան

Մարտի 18-ից արգելվելու է օտարերկրացիների մուտքը Վրաստան

Մարտի 18-ից արգելվելու է արտասահմանյան երկրների քաղաքացիների մուտքը Վրաստան,- այս մասին հայտարարել է վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Իրակլի Չիքովանին:

Ինչպես նա ասել է կառավարության աշխատակազմում, երկիր կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները:

«Ես կցանկանայի ծանոթացնել ձեզ այն որոշումների հետ, որոնք ընդունվել են վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, ընթացող համակարգող խորհրդի հերթական նիստում: Նախ և առաջ ուզում եմ տեղեկացնել, որ վաղվանից, ժամը 00:00-ից երկու շաբաթով արգելվելու է օտարերկրացիների մուտքը Վրաստան: Ինչպես գիտեք, Վարչապետի հրամանով նրա խորհրդականը, պարոն Զուրաբ Աբաշիձեն այս հարցով խոսել է ռուսական կողմի հետ և այսօրվանից փակվել է նաև Ռուսաստանի հետ սահմանը: Բացի այդ, Վրաստանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են վերադառնալ Վրաստան, կարող են օգտվել «Վրացական ավիաուղիներ» ընկերության կողմից շահագործվող օդային ուղիներից, իսկ Արտաքին գործերի նախարարությունը կապահովի այդ ուղղությունների մասին լրատվությամբ: Հարկ է նշել, որ այն քաղաքացիները ովքեր Վրաստանի քաղաքացիների անմիջական ընտանիքի անդամ են,  կարող են մուտք գործել Վրաստան», – ասել է Իրակլի Չիքովանին: