Շաքարավազը թանկացել է, բայց ալյուրը ոչ

Շաքարավազը թանկացել է, բայց ալյուրը ոչ

Վերջերս բնակչության շրջանում լուրեր են պտտվում, որ ալյուրի և շաքարավազի գները բարձրացել են:

Պարզելու համար ալյուրի և շաքարավազի գները բարձրացել են, թե ոչ, այցելեցինք Նինոծմինդա քաղաքի խանութներ:

Ինչպես իմացանք, շաքարավազի գինը իսկապես բարձրացել է, բայց ալյուրի գինը չի փոխվել:

Ալյուրի մեկ պարկն արժե 52-55 լարի, բարձր կագի ալյուրը ՝ 57 լարի է: Շաքարավազն արդեն մի քանի օր է թանկացել է, այն արժե 92-95 լարի, երբ անցած ամիս մի պարկ շաքարավազն արժեր 68 լարի:

Ալյուր վաճառողը նշեց, որ պետք չէ խուճապի մատնվել, ալյուրի գինն ինչքան եղել է այդքան էլ կմնա: