
Իսպանական «Աթլետիկո Պորտադա Ալտա» ակումբի մարզիչներից Ֆրանսիսկո Գարսիան մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է Marca-ն: Մանկական թիմի 21-ամյա մարզիչը եղել է ռիսկի խմբում, քանի որ նախկինում ունեցել է արյան քաղցկեղային հիվանդություն։
Կորոնավիրուսով վարակման մասին Ֆրանսիսկո Գարսիան իմացել է մի քանի օր առաջ։ Նա մահացել է Մալագայի հիվանդանոցներից մեկում մարտի 15-ին։ Մահից մի քանի ժամ առաջ եղել է կայուն վիճակում։
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9 հազարի, մահերի թիվը՝ 309-ի։ sport.news.am