Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին չի բացառել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարող է հեռակա կարգով պատասխանել դատախազության հարցերին՝ տեսակապի միջոցով:
Վրաստանի դատախազությունը նախկին նախագահ Սահակաշվիլիի հարցաքննությունը նշանակել էր մարտի 27-ին: Վերջինս Վրաստանը լքել էր անցյալ տարվա նոյեմբերին՝ նոր նախագահի երդմնակալությունից անմիջապես հետո: Դատախազությունը հայտարարել էր, որ մտադիր է հարցեր ուղղել նախկին նախագահին՝ միանգամից տասը գործի առնչությամբ:
Վրաստանի վարչապետը պարզաբանել է, որ միանգամից տասը գործով Սահակաշվիլիին հարցաքննության կանչելը բացատրվում է «հարգանքով, քանի որ նրան չեն կանչում տասն անգամ»: Ճեպազրույցում դատախազությունը կպարզաբանի, թե ինչպիսին կլինեն Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ հետագա քայլերը, ընդգծել է վարչապետը:
news.am