Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք:

Այս մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի կլինիկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:

«Այս պահին մեզ մոտ կրկին 45 հիվանդ կա: Երեկ անց ենք կացրել 15 հիվանդի թեստավորում, 14-ի պատասխանները բացասական էին, իսկ մեկը դրական էր: Այս հիվանդը վերջին երեք վարակվածի շփման շրջանակից էր: Մեզ մոտ այս պահին գտնվում է 19 վարակված: Երեկ մեկին դուրս ենք գրել: Նոր հիվանդների վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության: Մնացած հիվանդների իրավիճակը կայուն է»,- ասել է Էզուգբաիան:

Երկրում գրանցված է կորոնավիրուսի 34 հաստատված դեպք, 1008 մարդ մնում է կարանտինում, իսկ 64-ը ՝ ստացիոնար խնամքի տակ են:

Երեկ, առաջին բուժված հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից: