
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, մինչև մարտի 21-ը երկրում տեղումները կպահպանվեն:
Սառը օդային զանգվածները ամբողջ Վրաստանի տարածքում կպահպանվեն մինչև մարտի 19-ը ներառյալ: Տեղումներ են սպասվում ինչպես ցածրադիր գոտիներում, այնպես էլ լեռնային շրջաններում:
Մարտի 20-ին օդի ջերմաստիճանը համեմատաբար կբարձրանա, սակայն ցածրադիր գոտիներում կտեղա անձրև, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Մարտի 21-ից եղանակը կկայունանա:aliq.ge