70-ն անց տարեցներին ամենօրյա անհրաժեշտության պարագաներ կտրվեն

70-ն անց տարեցներին ամենօրյա անհրաժեշտության պարագաներ կտրվեն

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ էկոնոմիկայի նախարարությանը, Վրաստանի փոստին և Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է ստեղծել 70-ից բարձր տարիքի սոցիալապես անապահով և թոշակառուներին օգնելու համատեղ մեխանիզմ:

Այս մասին հայտարարել է Գիորգի Գախարիան՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:

«Նախևառաջ մենք պետք է հոգ տանենք տարեցների համար, սա խիստ կարևոր է, հատկապես 70 տարեկանից բարձր քաղաքացիների համար: Այս խնդիրը ճիշտ լուծելու համար Էկոնոմիկայի նախարարությանը և Վրաստանի փոստային բաժանմունքներին հանձնարարվել է ստեղծել 70-ից բարձր տարիքի անապահով և թոշակառուներին օգնելու մեխանիզմ՝ ամենօրյա կտրվածքով անհրաժեշտ պարագաները, սնունդ մատակարարելու համար», — ասել է Գախարիան:

Գախարիան քաղաքացիներին հորդորել է քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերել, քանի որ միայն կառավարությունը չի կարող կարգավորել այս գլոբալ մարտահրավերը:aliq.ge