Կորոնավիրուսը փոփոխությունների է ենթարկել պետական բոլոր հաստատությունների աշխատանքը։
Այս թվում են նաև Ամուսնությունների գրանցման կենտրոնները։ Վրաստանի արդարադատության տնից ասել են, որ երկու շաբաթով դադարեցվում է ամուսնության գրանցման դիմումների ընդունումը։ Սա վերաբերում է հյուրերի ներկայությամբ ու հանդիսավորությամբ անցկացվող արարողություններին։
Եթե զույգն ուզում է գրանցել ամուսնությունը, մինչև մարտի վերջ դա կարող է անել տվյալ քաղաքի արդարադատության տանը։ Եթե արդեն դիմում են տվել ու սպասում են իրենց հերթին, հնարավոր կլինի գրանցել ամուսնությունը` առանց հանդիսավոր արարողության և սահմանափակ քանակությամբ հյուրերի ներկայությամբ։
Aliq.ge