
Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական գնումների ծառայությունը հայտարարեց մրցույթ `Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի դպրոցում սանհանգույց կառուցելու համար:
Սանհանգույցի կառուցման համար տրամադրվել է 69`844 լարի:
Նշենք, որ Ջիգրաշեն գյուղի դպրոցը կառուցվել է 1965 թվականին, այս պահին դպրոցում սովորում են մոտ 110 աշակերտ: Դպրոցն ունի կենտրոնացված ջեռուցման համակարգ, դասասենյակներում կան նոր սեղաններ և աթոռներ: