
Մարտի 18 -ին ժամը 13:30 -ի դրությամբ ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել է Հեշտիայի գյուղական համայնքն ու Օրոջալար գյուղը։
Energo- pro Georgia էլեկտրամատակարարող ընկերության աշխատակցի խոսքով ՝ ուժեղ քամու հետևանքով տեղի է ունեցել վթար։ Այս պահին նրանք աշխատում են որպեսզի հայտնաբերեն վթարի վայրը և վերականգնեն հոսանքի մատակարարումը։
Իսկ թե կոնկրետ երբ կվերականգնվի հոսանքը՝ ընկերությունից ժամանակացույց չնշեցին։