Նինոծմինդայի դեղատներում բժշկական դիմակ եւ սպիրտ չկա

Նինոծմինդայի դեղատներում  բժշկական դիմակ եւ  սպիրտ չկա

Դեղատնների ցանցերի ներկայացուցիչները և նրանք, ովքեր ունեն իրենց անձնական դեղատները, հաստատում են տեղեկությունները բժշկական դիմակների և սպիրտի պակասի մասին:

Այսօր ՝ մարտի 18-ին, NOR ռադիոյի լրագրողները այցելել են Նինոծմինդա քաղաքի դեղատները ՝ պարզելու, թե արդյոք կան դիմակներ, ինչ արժեն դրանք, քանի որ խոսակցություններ են պտտվում, որ դիմակը թանկացել է, մեկ դիմակը արժե 1.50-5 լարի: Ինչպես պարզվեց, գոյություն ունեցող բոլոր դեղատներն այլևս դիմակներ չունեն: Պարզվել է նաև, որ բացի դեղատներում դիմակների պակասից, չկա նաեւ բժշկական 95%-անոց սպիրտ: Բայց նշեցին, որ սպիրտի սպասում են շաբաթ օրը:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին նույնպես դեղատներում դիմակներ չկային:

Բժիշկների հիմնական խորհուրդը, բնակիչները պետք է պահպանեն հիգիենայի կանոնները. Ավելի հաճախ լվացեք ձեռքերը, անցկացրեք թաց մաքրում աշխատավայրում և տանը, հաճախ օդափոխեք տարածքը և խուսափեք մարդաշատությունից: