
Երթուղային տաքսիների երթևկության արգելքի մասին կառավարության որոշումը վերաբերվում է ինչպես Թբիլիսիին, այնպես էլ շրջանների և քաղաքների միջև երթևեկող երթուղային տաքսիներին: Այս մասին ասվում Վրաստանի կառավարության հայտարարությունում:
Ըստ հայտարարության վարչապետ Գիորգի Գախարիան նահանգապետներին կոչ է արել առավելագույնը արդյունավետ իրականացնել նշված որոշումը այնպես, ինչպես միջգերատեսչական խորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումները:
Սահմանափակումը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ:
Բնակչությանը Թբիլիսիում կսպասարկի հասարակական տրանսպորտը՝ մետրոն և ավտոբոսները:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, որոշումը կայացրել է համակարգող խորհուրդը՝ մասնագետների հանձնարարականի հիման վրա:
tv9news.ge