Վրաստանում վաղվանից սկսում է բժշկական դիմակների արտադրումը,- այս մասին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է կառավարության գրասենյակում, տնտեսական համակարգող աշխատանքային խմբի նիստից հետո:
Թուրնավան խոսել է վարչապետից ստացված հանձնարարությունների մասին:
«Ավարտվել է հերթական նիստը և ցանկանում եմ ներկայացնել հանձնարարությունները և ծրագրերը, որոնք ստացել ենք վարչապետից, հատկապես տնտեսական թիմը: Նախ և առաջ ցանկանում եմ ասել, որ մշակել ենք գործողությունների պլան, որի համաձայն վաղվանից սկսում ենք բժշկական դիմակների արտադրություն», – ասել է էկոնոմիկայի նախարարը:
Նրա խոսքով, գործողությանը ներգրավված են մինչև 10 կարի արտադրամասեր, ինչպես նաև մի շարք ընկերություններ, մատակարարում են հումք:
Նաթիա Թուրնավան պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է բազմակի օգտագործման դիմակների մասին, որոնք ունեն հատուկ օգտագործման ցուցապաստառ, որն իր հերթին համաձայնեցված է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ:1tv.ge