Սահմանափակումները էլ ավելի են խստացվելու

Սահմանափակումները էլ ավելի են խստացվելու

Ցավոք, մենք անցնում ենք վարակի տարածման փուլին, ինչը նշանակում է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը կավելանա,- այս մասին հայտարարել է, վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Իրակլի Չիքովանին:

«Մենք անում ենք հնարավոր ամեն բան, ինչպես նաև հնարավորինս անում են մեր բժիշկները, որ կանգնեցնենք վարակի տարածումը, սակայն ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ Վրաստանում ակնկալվում է վարակված անձանց թվի աճ: Ինչպես գիտեք, կառավարության կողմից մի քանի շաբաթվա ընթացքում ընդունված որոշումներն ու միջոցները հրապարակայնորեն ճանաչվել են առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև այս ոլորտում աշխատող տարբեր կազմակերպությունների կողմից: Բայց, ցավոք, մենք ունենք փաստեր, երբ մեր համաքաղաքացիները չեն հնազանդվում այս որոշումներին, ինչը նրանցից յուրաքանչյուրի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում»,- ասել է Չիքովանին:

Նրա խոսքով, սահմանափակումներն ավելի են խստացվելու, չնայած դա արտակարգ իրավիճակ չէ:

Կառավարության գրասենյակից կորոնավիրուսի կապակցությամբ ասուլիսների միասնական ազդանշանը հեռուստատեսություններին այսօրվանից տրամադրելու է Վրաստանի առաջին ալիքը:

1tv.ge