Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է Վրաստանի քաղաքացի

Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է Վրաստանի քաղաքացի

Իսպանիայում մահացել է Վրաստանի քաղաքացի,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին:

«Մահվան հետ կապված ունենք ցավալի փաստ: Ցավոք, Իսպանիայում մահացել է մեր քաղաքացին, 74-ամյա կին, ով ուներ խրոնիկ հիվանդություն: Մենք հաղորդակցվում ենք նրա ընտանիքի հետ: Մեր դիվանագիտական ծառայությունը նրանց օգնում է անհրաժեշտ գործընթացներն իրականացնելու հարցում»,- հայտարարել է Չիքովանին:

Նրա խոսքով, դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներն աշխատում են շուրջօրյա ռեժիմում:

1tv.ge