Թորիա գյուղի տարածքում գտնվող փոքրիկ լճակում, որին տեղի բնակիչները «Թորիայի գոլ» են անվանում ձկները զանգվածաբար սատկել են:
Մարտի 19 -ի դրությամբ Թորիայի բնակիչները լսելով Բավրա գյուղում սատկած ձկների մասին որոշել են այցելել իրենց լճակ, որտեղ հայտնաբերել են սատկած ձկներին:
Բնակիչների խոսքով՝ ձկների սատկելու պատճառը անհայտ է:
Գյուղացիները անհանգստանում են, որ կարող է ջուրը վարակվել, եթե սատկած ձկները երկար մնան ջրում, ինչի հետեւանքով կարող են վնասվել նաեւ անասունները, որովհետեւ այդ լճակից ամռանը ջուր են խմում:
Հիշեցնենք, որ օրերս նույն միջադեպն նաեւ տեղի էր ունեցել ինչպես Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի մոտակայքում գտնվող լճում, այնպես էլ Նինոծմինդա քաղաքի և Մեծ Խանչալի գյուղի միջև ընկած արհեստական լճում:
Տեղեկությունն ու լուսանկարները տրամադրել են բնակիչները: