Նինոծմինդա քաղաքի մերձակայքում առկա լճակում ձկները մասսայական սատկել են: Սատկած ձկները լցվել է ափ: Լճակում աճում է կարս տեսակի ձուկ: Լճում սատկած ձկները հայտնաբերվել են մարտի 18-ին, դեռևս անհայտ է, թե երբ եւ ինչից են սատկել ձկները:
Բնակիչների խոսքով ՝ սա արհեստական լճակ է: Գտնվում է Նինոծմինդա քաղաքի և Մ. Խանչալի գյուղի միջև: Խորհրդային տարիներին բնակիչները կարտոֆիլի դաշտերը ոռոգում էին այս լճի ջրով: Լճում ձկներ հայտնվել են 2016-ին : Ամռանը այստեղ ձկնորսները ձուկ են բռնում:
Նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև Ախալքալաքում ՝ Բավրա գյուղի մոտակայքում գտնվող ջրամբարում:
Մանրամասները ֆոտո և վիդեո նյութում: