Ընդունել ենք որոշում, փակել բոլոր առևտրի օբյեկտները, բացի մթերային խանութներից, դեղատներից, բենզալցակայաններից և բանկերից,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Երկրի բոլոր առևտրի օբյեկտները, բացառությամբ մթերային խանութների, դեղատան ցանցերի, բենզալցակայանների և բանկերի կետերի, որոշել ենք փակել, որպեսզի սահմանափակենք սոցիալական հեռավորության պաշտպանության և շարժունակության աստիճանը», – ասել է Գիորգի Գախարիան:
Ըստ նրա, այս փուլում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա: