
Թորիա գյուղում տեղ-տեղ շարքից դուրս են եկել կենտրոնական փողոցի գիշերային լուսավորության համար նախատեսված լամպերը:
Թորիայի բնակիչների խոսքով՝ հիմնականում չեն վառվում կենտրոնական փողոցի երկայնքով տեղադրված լամպերը, որոնք մոտավորապես թվով 10 -ն են: Ուղղակի պետք է բարձրանալ սյուների վրա եւ փոխել լամպերը, որից հետո կսկսեն աշխատել ու լույս տալ, նշեցին բնակիչները:
Տեղեկությունն ու լուսանկարները տրամադրել են բնակիչները: