Նինոծմինդա-Ախալցխա և Նինոծմինդա-Թբիլիսի ուղղությամբ երթուղայինն աշխատում է

Նինոծմինդա-Ախալցխա և Նինոծմինդա-Թբիլիսի ուղղությամբ երթուղայինն աշխատում է

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանի կառավարությունը մարտի 18-ից արգելեց միկրոավտոբուսների տեղաշարժը:

Այսօր աշխատում են միկրոավտոբուսները Նինոծմինդա-Ախալցխա և Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ուղղությամբ: Ինչպես իմացանք, ոչ ոք նրանց չի ասել երթեւեկության դադարեցման մասին, և արդյոք երթեւեկությունը կդադարեցվեն թե ոչ դեռևս անհայտ է:

Վրացական կառավարության որոշմամբ ՝ միկրոավտոբուսների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է ամբողջ երկրում, ներառյալ Թբիլիսիում: