Թբիլիսիի երթուղային տաքսիների վարորդների մի մասը այսօր` մարտի 20-ին բողոքի ցույց կանցկացնի: Վարորդները հավաքվելու են երթուղային տաքսիների Գլդանիի կայարանում: Նրանք պահանջում են Թբիլիսիի քաղաքապետարանից տեղեկացնել, թե ինչ բանակցություններ են ընթանում երթուղայինների ղեկավարության հետ:
Նշենք, Վրաստանի վարչապետն օրեր առաջ հայտարարեց, որ այսուհետ կորոնավիրուսի հետ կապված արգելվում է երթուղային տաքսիների տեղաշարժը Թբիլիսիի ներսում, ինչպես նաև դեպի շրջաններ: Պատճառը երթուղայիններում ախտահանության բացակայությունն է, ինչպես նաև փոքր տարածքը: Այս պահի դրությամբ մայրաքաղաքում գործում է միայն քաղաքապետարանի տրանսպորտը` ավտոբուսները և մետրոն: Ի դեպ, երթուղայիններն արգելելուց հետո հանրային տրանսպորտում մարդկանց կուտակումներ են լինում:
Արգելքից հետո Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ երթուղայինների կազմակերպության ղեկավարության հետ բանակցություններ է վարում` կապված նրանց աշխատավարձերի հետ:
Նշենք, մասնավոր սեկտորի կազմակերպություններն այս շրջանում փակվելու դեպքում, հիմնականում դադարեցնում են աշխատակիցների աշխատավարձերը:aliq.ge