Հարկատուները հնարավորություն ունեն չորս ամիս ժամկետով հետաձգել հարկային պարտականությունները

Հարկատուները հնարավորություն ունեն չորս ամիս ժամկետով հետաձգել հարկային պարտականությունները

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը մեկնաբանություն է անում հարկատուների այն կատեգորիայի համար, որոնք գործունեություն են ծավալում տուրիստական սեկտորում, ինչպես նաև բիզնես-սուբյեկտների համար, որոնց գործունեությունը դադարեցված է ստեղծված իրավիճակից ելնելով:

«Վրաստանի կառավարության կողմից կայացված որոշման համաձայն, այս անձինք հնարավորություն ունեն, 4 ամիս ժամկետով, մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի մեկը, հետաձգել հայտարարված հարկային պարտականությունները եկամտահարկի և գույքահարկի մասում:

Վրաստանի կառավարության որոշմամբ, նշված արտոնությունից հնարավոր է օգտվել եկամուտների ծառայության կայքէջում էլեկտրոնային ձևով համապատասխան հայտ ներկայացնելով և համաձայնություն ստանալուց հետո, անձին կտրվի արտոնությունից օգտվելու իրավունք:

Ընթացիկ տարվա մարտի 16-ից, եկամուտների ծառայություն համապատասխան դիմում է ներկայացրել ավելի քան 400 հարկատու:

«Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար գրել info@rs.ge էլ.փոստի հասցեին կամ օգտվել տեղեկատվական թեժ գծի ծառայությունից 2 299 299»,- նշված է եկամուտների ծառայության պարզաբանման մեջ:1tv.ge