Ախալքալաքից 15 հոգու տեղափոխում են Բաթումիի կարանտինային գոտի

Ախալքալաքից 15 հոգու տեղափոխում են Բաթումիի կարանտինային գոտի

Վերջին (ժամը 18:00-ի) տվյալների համաձայն` Ախալքալաքում ներկայումս ինքնամեկուսացման մեջ է գտնվում 299 մարդ: Հիմք ընդունելով նոր սահմանափակումները, այսօր Վրաստանի սահմանը հատած Վրաստանի քաղաքացիներն անմիջապես տեղափոխվում են կարանտինային ռեժիմի տակ: Այսօր սահմանը հատել են 16 հոգի՝ Ախալքալաք մուտք գործելու նպատակով, նրանց տեղափոխում են Բաթումի:

Այսօրվանից բոլորը, ովքեր մուտք են գործում Վրաստան, անկախ նրանից, թե որ երկիր է մուտք գործել այդ անձը, կարանտինացվում է: Այսօր Ախալքալաքի 16 բնակիչ հատել են Հայաստանի հետ Վրաստանի սահմանը, նրանց այժմ տեղափոխում են Բաթումի, հենց այնտեղ էլ նրանց կտանեն կարանտինային գոտի:

Սամցխե-Ջավախքի շրջանում Աբասթումանիի Թոքաբանական կենտրոնում հայտարարվել էր կարանտինային գոտի, և մինչ այսօր Կենտրոնը կարող էր ընդունել բոլոր նրանց, ովքեր տարածաշրջանից կարանտինացվում էին: Սակայն, այսօրվանից Կենտրոնն այլևս չի կարող տեղավորել: Հետևաբար, շրջանի բնակիչները բաշխվում են տարբեր հիվանդանոցներ և կենտրոններ, որտեղ ապահովված են կարանտինային պայմանները: Այսօրվա դրությամբ, Աբասթումանիում կարանտինում գտնվում է 43 մարդ, վաղը մեկ հիվանդ կարատինից դուրս կգրվի: Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են կամ եղել են այնտեղ և դուրս են գրվել Աբասթումանիի կարանտինից, իրենց լավ են զգում, նրանցից ոչ ոքի մոտ չի դրսևորվել կորոնավիրուսի ախտանիշներ:
առողջ
Հարկ է նշել, որ այսօրվանից Վրաստանում նույնպես հայտարարվում է արտակարգ դրություն, ինչը նշանակում է, որ ինքնամեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու դեպքում մարդիկ արդեն կպատժվեն տուգանքով, իսկ կրկնակի խախտման դեպքում նաև ազատազրկմամբ:jnews.ge