Արգելվում է 10 հոգուց ավել մեկ տեղում լինել

Արգելվում է 10 հոգուց ավել մեկ տեղում լինել

Վրաստանում արգելվում է մեկ տեղում 10 հոգուց ավելի մարդկանց ներկայությունը: Կառավարությունն իրավունք ունի օգտագործել անձի սեփականություն հանդիսացող գույքը: 

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հատուկ ասուլիսում մանրամասնել է, որ Վրաստանում արտակարգ դրություն է, ոչ պարետային ժամ, կամ կարանտին:

Արտակարգ դրության պայմաններում արգելվում է երկրի պետական սահմանները հատելը՝ բացառությամբ բեռնափոխադրողների:

Արգելվում է մարդկանց կուտակումն՝ այդ թվում խանութներում՝ ոչ ավել քան 10 հոգի:

Նոր ռեժիմի են անցնում երկրի հանրային ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունները: Կառավարությունն իրավունք է ստանում սահմանափակել սեփականության իրավունքն ու օգտագործել ըստ անհրաժեշտության՝ անհատների  կամ կազմակերպությունների սեփականությունն ու նյութական բազան՝ բուժական նպատակներով կամ կարանտինի համար:

Անհրաժեշտության դեպքում կառավարությունը կկարգավորի դեղամիջոցների ու  բժշկական ծառայությունների, նաև ապրանքների գները:

Կառավարությունն իրավունք ունի այս պայմաններում մոբիլիզացնել բժշկական կրթությամբ մասնագետներին և կրթության նոր կարգ մտցնել:

Դատական նիստերը կանցնեն հեռավար սկզբունքով:

Նշված պայմանները խախտելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 3000 լարիի չափով՝ մոտ 1000 դոլար, իրավաբանական անձը՝ 15 000 լարի՝ մոտ 5000 դոլար: Կրկնակի խախտումը պատժվում է 3 տարի ազատազրկմամբ:

Արդեն տեղեկացրել ենք, որ արտակարգ դրությունը սահմանափակումներ չի  ենթադրում լրատվամիջոցների համար, միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը և առողջության մասին հոգ տանելը:

Վրաստանի արտակարգ դրություն մտցնելու մասին խոսվեց մարտի 21-ի առավոտյան, մինչ այդ կառավարությունը նշում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Կորոնավարակի պատկերն այս պահին Վրաստանում՝

վարակված՝ 49

կարանտինում՝1966

ստացիոնար բուժման՝ 259

ապաքինված՝ 1

aliq.ge