Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդիները դիմել են երկրի կառավարությանը՝ պահանջելով կրկին հետաքննել իրենց հոր սպանության գործը: Այս մասին նրանք այսօր՝ մարտի 31-ին, հայտարարել են լրագրողներին՝ իրենց հոր գերեզմանի մոտ:
Կոնստանտին, Գեորգի եւ Ծոտնե Գամսախուրդիաները հուշագիր են ստորագրել՝ նշելով, որ իրենք դիմում են Վրաստանի նախագահին, վարչապետին, օմբուդսմենին եւ գլխավոր դատախազին՝ խնդրելով շարունակել քննել Զվիադ Գամսախուրդիայի մահվան փաստը, որն սկսվել է 2004 թվականին:Կոնստանտին Գամսախուրդիան հայտարարել է, որ հետաքննության ընթացքում իրականում ոչ մի քննչական գործողություն չի կատարվել:
Միաժամանակ, Ծոտնե Գամսախուրդիան նշել է, որ 2011-ին ստեղծված խորհրդարանական հանձնաժողովը պարզել է, որ Վրաստանի առաջին նախագահը սպանվել է, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
Լուրեր Հայաստանից – NEWS.am