Կորոնավիրուս և արտակարգ իրավիճակ. Հարցի քննարկումը իրավաբանական հարթակում

Կորոնավիրուս և արտակարգ իրավիճակ. Հարցի քննարկումը իրավաբանական հարթակում

Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական բաժնի ուսանող Ջիվան Մկրտչյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է մանրամասներ արտակարգ իրավիճակի մասին, թե ինչ է այն իրենից ներկայացնում և ինչպես պետք է անհատը տվյալ դեպքում դրսևորի իրեն։ Մանրամասները ստորև.

Վերջին օրերին կորոնավիրուսի պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով հաճախակի հարցնում էին ինձ, թե կառավարության կողմից ընդունված որոնումներն որքանով են համապատասխանում օրենսդրությանը( մասնավորապես կարանտինի ժամանակ ոստիկանների գործողությունների հետ կապված, հասարակական տրանսպորտի արգելման հետ կապված և այլն) և առհասարակ ի՞նչ է նշանակում արտակարգ իրավիճակը: Համապատասխանաբար կներկայացնեմ այս արդիական հարցը իրավաբանական հարթակում:

1.Ի՞նչ է արտակարգ իրավիճակը

Վրաստանի գերագույն օրենքի՝ Սահմանադրության, 71-րդ հոդվածը կարգավորում է պատերազմական և արտակարգ իրավիճակների հետ կապված հիմնական դրույթներն ու իրավաբանական հիմունքները:
2. 71-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ զանգվածային անկարգությունների, երկրի պետական սահմանների խախտման, բնական և տեխնածին աղետների, կամ  համաճարակի ժամանակ Վրաստանի նախագահը վարչապետին ներկայացնելով, երկրի ամբողջ տարածքում կամ նրա առանձին հատվածներում հայտարարում է արտակարգ իրավիճակ և ընդունած որոշումը ներկայացնում է անմիջապես խորհրդրանին հաստատելու համար: խորհրդարանը որոշումը հաստատում է խորհրդարանի ընդհանուր կազմի ձայների մեծամասնությամբ: Որոշումը ուժի մեջ է մտնում հայտարարման պահից:

2.Ի՞նչ իրավունքներ ունի երկրի նախագահը արտակարգ դրության ժամանակ

3. Սահմանադրության 71-րդ հոդվածի չորրորդ կետի և « Արտակարգ իրավիճակների մասին» օրենքի երկրորդ հոդվածի չորրորդ մասի համաձայն, արտակարգ իրավիճակների ժամանակ երկրի նախագահը ընդունում է օրգանական օրենքի ուժ ունեցող դեկրետ, որը կարող է սահմանափակել քաղաքացիների հետևյալ սահմանադրական իրավունքները.

1. Մարդու ազատությունը( հոդված 13)
2. Տեղաշարժվելու ազատությունը( հոդված 14)
3. Անձնական և ընտանեկան կյանքի, անձնական տարածքի և հաղորդակցության անձեռնմխելիության իրավունքները( հոդված 17)
4. Սեփականության իրավունքը( հոդված 19)
5. Հավաքի իրավունքը( հոդված 21) և այլն:

3.Մասնավորապես Վրաստանի նախագահ՝ Սալոմե Զուրաբիշվիլու կողմից հրապարակված դեկրետի համաձայն, երկրում պետք է անցկացվեն հետևյալ գործողությունները.

1.Սահմանադրության 13-րդ հոդվածի հիման վրա, Վրաստանի կանոնադրությամբ նախատեսված համապատասխան մարմիներին տրվի իրավունք,  կառավարության կողմից իրականացվող կարանտինի և ինքնամեկուսացման ծեսերի խախտման դեպքում, ուժի կիրառմամբ տեղափոխել համապատասխան կառույց, կառավարության կողմից նախատեսված վայրում։

2.Սահմանադրության14-րդ հոդված.

Ա) Վրաստանի կառավարությանը տալ իրավունք, կարգավորելու կարանտինի և ինքնամեկուսացման կանոնները

Բ) Կանգնեցնել ծովային, օդային և ցամաքային ճանապարհորդությունները

Գ)Կառավարությանը տալ իրավունք այլ կերպով կարգավորելու մարդկանց տեղափոխումը  և բեռնափոխադրումը։

3.Սահմանադրության 15-րդ հոդված

Կանգնեցնել քրեակատարողական կառույցներում բանտարկյալների մասին օրենքով հաշվարկված հանդիպման իրավունքը և այլն։

4.Արտակարգ իրավիճակի ժամանակ ընդլայնվու՞մ են նախագահի իրավազորությունները

Նորմատիվ ակտերի մասինՎրաստանի օրենքի համաձայն վրաստանում գործում է օրենքի հետևյալ դասավորվածությունը օրենքի ուժի համաձայն.
1) Վրաստանի Սահմանադրություն
2) Միջազգային պայմանագրեր
3)Օրգանական օրենք
4) Օրենք
5) Ենթաօրենսդրական ակտ:

Ըստ այս Հաջորդականության յուրաքանչյուր ներքևում գտնվող օրենք պետք է համապատասխանի  իրենից գերակա (ցուցակում ավելի վերև գտնվող) օրենքին:
Ինչպես նշեցի, արտակարգ իրավիճակի ժամանակ նախագահն իրավասու է հրապարակելու ՕՐԳԱՆԱԿԱՆ օրենքի ուժ ունեցող դեկրետներ, հետևաբար եթե դեկրետով նախատեսված է այլ բան, քան օրենքով ( քաղաքացիական օրենսգիրք, վարչական օրենսգիրք, վարչական քրեական և քաղաքացիական դատական օրենսգրքեր ,կառավարության որոշումներ և այլն) գործում է դեկրետով նախատեսված կարգավորում, քանի որ այն ՕՐԳԱՆԱԿԱՆ օրենք է և պարտավոր է համապատասխանության մեջ լինել Սահմանադրության և միջազգային պայմանագրերի հետ, իսկ մնացած օրենքների հետ անհաշտության դեպքում գործում է օրգանական օրենքը:

5.Ի՞նչ իրավունքներ ունի կառավարությունն արտակարգ իրավիճակի ժամանակ

«Արտակարգ իրավիճակի մասին» Վրաստանի օրենքի համաձայն կառավարությունը իրավասու է.

1. Ուժեղացնելու հասրակական կանոնակարգը և այն հաստատությունների հսկողությունը ,որոնք ապահովում են հասրակական գործողությունները
2. Արտակարգ իրավիճակի ռեժիմի սահմաններում իրականացնել քաղաքացիների մուտք ու ելքի առանձնահատուկ սահմանակարգ
3. Անհրաժեշտության դեպքում սահմանափակել քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տեղաշարժվելու իրավունքը, արգելել բնակավայրը թողնել, եթե չունեն  համապատասխան թույլատվություն,
4. Սահմանել կարանտին և այլ անհրաժեշտ սանիտարահակահամաճարակային միջոցառումներ,
5. Սահմանափակել հասարակական տրանսպորտի տեղաշարժը և այլն:

Ինչպես նաև «Արտակարգ իրավիճակի մասին» վրաստանի օրենքի 14-րդ հոդվածի համաձայն կառավարությունն իրավասու է նաև.
1. Ժամանակավորապես կանգնեցնել տեղական ինքնակառավարական համակարգի գործառույթը
2. Վրաստանի պետական կառավարական բարձրագույն մարմիններին ներկայացնել առաջարկներ՝ պետական և սոցիալական շինարարության հետ կապված։

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեն արդեն պատրաստել է կարանտինի և ինքնամեկուսացման կարգի խախտման հետ կապված օրեսնդրական փաթեթ:
Փոփոխություններից մեկը մտցվում է վարչական իրավախախտումների օրենսգիրք, որի համաձայն, կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձին կսահմանվի 3000 լարի (1000 դոլլար) տուգանք, իսկ իրավաբանական անձին՝ 15 000 լարի (5 հազար դոլլար) տուգանք:

Իսկ նույն խախտումը երկրորդ անգամ կրկնելու դեպքում խախտումը կրկնող անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության, ինչը ենթադրում է մինչև 3 տարի ազատազրկում:

Բացի այդ, օրինագծով կոնկրետացվում է, որ հաշվի առնված կարգը խախտելու դեպքում, վարչական արձանագրություն կազմող անձը իրավասու է օրինախախտ ֆիզիկական անձին տեղափոխել կարանտինային տարածք:

6.Ի՞նչ պարտականություն ունի պետությունը քաղաքացու նկատմամբ

Օրենքի համաձայն պետությունը փոխհատուցում է համաճարակի կամ համաճարակի դեմ պայքարի ժամանակ քաղաքացուն հասցրած վնասը:

Վերոնշյալ տեղեկության համաձայն, ճիշտ է երկրում դեռևս արտակարգ իրավիճակ չէր հայտարարված, բայց գործում էին փուլ առ փուլ արտակարգ իրավիճակներին բնորոշ օրենքներ:

7.Վիճելի հարց

Առաջին հայացքից մի փոքր տարօրինակ է հնչում իրավաբանորեն այն, որ եթե երկրում արտակարգ դրություն հայտարարված չէր ինչպե՞ս էին իրականացվում արտակարգ դրությանն բնորոշ գործողություններ: պատասխանը հետևյալն  է.

Երկրի վարչապետն տալիս էր ռեկոմենդացիաներ, որոնք օրենքի ուժ չունեն և անպայման հաշվի առնելի չէր, սակայն համապատասխան հաստատություններն իրավասու են ընդունել ռեկոմենդացիաները և հետագա գործողություններն համապատասխանեցնել վարչապետի ռեկոմենդացիաների հետ, ինչը շատ ողջունելի էր
Վրաստանում այսօր ամեն անհրաժեշտ գործողությունն իրականացվում է խնդիրը հաղթահարելու համար և այս առումով Վրաստանը շատ կազմակերպված է:


Բոլորիդ առողջություն եմ ցանկանում, հորդորելով՝ որքան էլ որ դժվար է, բայց մնալ տանը, հաշվի առնել և կիրառել հիգիենայի կանոննեը և կառավարության որոշումները:
Եվ վերջում ցանկանում եմ հավելել՝ եթե ինքներդ ձեր առողջության մասին չեք մտածում, հոգացեք ձեր սիրելի մարդկանց մասին , որովհետև ձեր առողջ լինելուց կախված է այլ մարդկանց առողջությունն՝ այդ թվում ձեր սիրելի մարդկանց: