Մառնեուլին և Բոլնիսին կփակվեն.Խիստ կարանտինային ռեժիմ

Մառնեուլին և Բոլնիսին կփակվեն.Խիստ կարանտինային ռեժիմ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել փակել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները՝ մունիցիպալիտետները կանցնեն կարանտինային ռեժիմի:

Վարչապետի խոսքով, այսօրվանից սահմանափակվում է վերոնշյալ մունիցիպալիտետներ ելումուտը, փակվում են բոլոր օբյեկտները, հասանելի կլինեն միայն դեղատներն ու մթերային խանութները:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, Մառնեուլիից ու Բոլնիսիից կաշխատեն միայն տեղի լրատվամիջոցները, մնացածը տարածքում աշխատելու իրավունք չեն ունենա:

Կփակվի նաև «Ջեո հոսփիթալ» կլինիկան, որտեղ բուժվում էր  միջին տարիքի կինն, ում մոտ այսօր կորոնավիրուս է հայտնաբերվել: Ի դեպ, կնոջ վարակի աղբյուրի մասին չի խոսվում: Վարչապետ Գախարիայի խոսքով, սա վիրուսի ներքին տարածում է, կինը մասնակցել է բազմամարդ սգո արարողության: Մասնագետներին մեջբերելով Գախարիան նշեց՝ կոնտակտների թիվը հասնում է 490-ի:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով էլ կորոնավիրուսով վարակվածը շաքարախտ ունի և կլինիկայում բուժվում էր թոքաբորբից:

Aliq.ge