Նինոծմինդա-Օրլովկա 7498 մետր ճանապարհի հատվածում «Արալ» ճանապարհաշինարարական ընկերությունը սկսել է վերականգման աշխատանքներ:
Աշխատանքը սկսվելեն Նինոծմինդա քաղաքի ծայրամասից: Ներկայումս հանվում է ասֆալտի շերտը:
Հիշեցնենք, որ մրցույթը անցկացրել է տարածաշրջնային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը: Նախնական գումարը կազմել է 4`722`354 լարի: Իսկ մրցույթը շահել է «Արալ» ճանապարհաշինարարական ընկերությունը 4`627`900 լարիի դիմաց:
Ըստ մրցութային փաստաթղթերի ՝ 7498 մետր ճանապարհի հատվածը կլինի Նինոծմինդա քաղաքից մինչև Օրլովկա գյուղ:
Ընկերությունը, որը կկատարի ճանապարհաշինական աշխատանքներ, 11 ամսվա ընթացքում պետք է ավարտի աշխատանքները:
Ասֆալտապատ ճանապարհը կունենա երկու տարվա երաշխիք: