էլեկտրաէներգիայի վճարման վաուչերներ…

էլեկտրաէներգիայի վճարման վաուչերներ…

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին ասում է՝ կառավարությունը քննարկում է բնակչությանն օգնելու մի քանի տարբերակ: 

Նախարարն այս մասին խոսել է վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպելուց հետո:

Ըստ նրա՝ դա կարող է լինել էլեկտրաէներգիայի վճարման վաուչեր, կամ այլ օգնություն: Կառավարությունը նաև հարկային որոշ զիջումներ է ծրագրում բիզնեսի համար՝ աշխատատեղերը պահպանելու նպատակով. «Բաց կասեմ՝ քննարկում ենք էլէկտրաէներգիայի համար վաուչերների հարցը: Այս ընթացքում խոսում ենք այն մարդկանց սոցիալական պաշտպանության մասին, որոնց համար ծայրահեղ ծանր է լինելու, քանի որ կամ աշխատանք են կորցրել, կամ պակասել է եկամտի աղբյուրը: Մենք պետք է բյուջեն այնպես բաշխենք, որ այս վիճակում սոցիալական պաշտպանության մեխանիզմներ ունենանք, երկրորդ փուլով արդեն տեղակամ բիզնեսի հետ բանակցություններն են»,-ասել է նախարարը:

Հանդիպմանը նաև ընդգծվել է, որ կառավարության առաջնահերթությունը քաղաքացիների առողջությունն է, նաև վարակի տարածումը դանդաղեցնելը, քաղաքացիների վերադարձն արտերկրից:aliq.ge