Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը դաշտային հոսպիտալ է բացել:
ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հրամանը ստացել է Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հոսպիտալը ստեղծել է գիշերվա ընթացքում:
Դաշտային հոսպիտալից բացի տեղում կբացվի հատուկ տարածք, որտեղ տեղի կունենա բժշկական աշխատակիցների ախտահանումը:
Հիշեցնենք, նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել փակել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները՝ մունիցիպալիտետները կանցնեն կարանտինային ռեժիմի:
Վարչապետի խոսքով, այսօրվանից սահմանափակվում է վերոնշյալ մունիցիպալիտետներ ելումուտը, փակվում են բոլոր օբյեկտները, հասանելի կլինեն միայն դեղատներն ու մթերային խանութները:
Արգելվում է նաև բնակիչների տեղաշարժը, բացառություն են կազմում դեպքերը, երբ շտապ անհրաժեշտություն կա: Բացառություն է կազմում նաև գյուղատնտեսությամբ զբաղվելը:
Նշենք, կփակվի նաև հիվանդանոցը, որտեղ բուժվում էր կինը, ում մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Վերջինս մասնակցել էր սգո արարողության և հիմա նրա շփման շրջանակը հասնում է 490-ի: Մեկ գիշերվա ընթացքում Մառնեուլիում բացվել է նաև մոբիլ հիվանդանոց:aliq.ge