Տուվալուն այլեւս չի ճանաչում Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը

Տուվալուն այլեւս չի ճանաչում Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը

Պոլինեզական գաճաճ պետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վրաստանի հետ ու Հարավային Օսիան ու Աբխազիան, որպես անկախ պետություններ չի ճանաչում: Տուվալուի կառավարությունը որոշում էր կայացրել դրանք որպես առանձին պետություններ ճանաչել 2011-ի սեպտեմբերին, որից հետո Վրաստանը խզել էր հարաբերությունները պոլինեզացիների հետ:
Ինչպես հաղորդում է Վրաստանի ԱԳՆ կայքը, Տուվալուի առեւտրի, աշխատանքի, արտաքին գործերի, շրջակա միջավայրի նախարարն ու պաշտոնական պատվիրակությունը մարտի 30-ին պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: Այցելության հիմնական նպատակը երկու երկրների միջեւ պաշտոնական կապերի հաստատումն է:
Վրաստանի ԱԳ նախարար Փանջիկիձեն հայտարարել է, որ գոյություն ունեցող կարգի համաձայն՝ պետությունների միջեւ արձանագրությունը կգրանցվի ՄԱԿ-ի քարտուղարությունում:

Լուրեր Հայաստանից – NEWS.am



Opinion, pooling and voting