Գագարին փողոցի բնակիչները պահանջում են վերականգնել ճանապարհը

Գագարին փողոցի բնակիչները պահանջում են վերականգնել ճանապարհը

Նինոծմինդայի Գագարին փողոցը ցեխի պատճառով նանցանելի է ինչպես հետիոտնի, այնպես էլ մեքենաների համար: Բնակիչները բողոքում են, որ ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը նրանք չեն կարող մեքենա վարել, իսկ քայլելը առավել անհնար է:

«Մենք պահանջում ենք, որ ուշադրություն դարձնենք մեր փողոցին: Մենք ապրում ենք այս փողոցում 40 տարի, և ընդամենը միայն մեկ անգամ են խճապատել նախքան ընտրությունները, և դա էլ երկար չծառայեց:

Մենք նույնպես մարդ ենք, ունենք երեխաներ, ովքեր նույնիսկ չեն կարողանում դուրս գալ իրենց տներից: Խոզը չի ապրի նման պայմաններում, փողոցը նման է իսկական խոզանոցի: Թող գան և տեսնեն, թե ինչ վիճակում ենք ապրում: Մենք դիմեցինք ղեկավարությանը, եկան նայեցին, որ ինչ-որ բան պետք է արվի: Բայց արդեն 3 տարի է անցել, իրավիճակը նույնն է », – ասում է Գագարին փողոցի բնակիչ Գագիկ Դարբինյանը:

Գագարինի փողոցի մեկ այլ բնակիչ Զոհրաբ Դարբինյաը նշում է, որ այս տարածքում մեքենա վարելը անհնար է, մեքենան ամբողջությամբ շարքից դուրս է գալիս: Նույնիսկ առեւտրականները չեն գալիս այս փողոց: Խնդրում ենք ուշադրություն դարձնել մեր փողոցին:

Այս հարցով մենք դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայությանը, որտեղ նշեցին, որ այս տարի սկսվելու է Գագարին փողոցի ասֆալտապատումը, և արդեն հայտարարված է մրցույթ: Փողոցի ընդհանուր երկարությունը մոտ 600-650 մ է, բայց այս տարի նախատեսվում է փողոցը հարթել հարավարևելյան մասից, քանի որ փողոցի մնացած մասի նախագիծը դեռ կազմված չէ: Այս տարի նախատեսվում է նախագծել ճանապարհի մնացած հատվածը:

Հիշեցնենք, որ Գագարին փողոցի խնդրի մասին «NOR» ռադիոն բազմիցս անդրադարձել է:

Լրացուցիչ մանրամասները մեր տեսանյութում.